«You Don’t Fool Me» («Դու չես հիմարացնի ինձ»), անգլիական Queenռոք խմբի երգ «Made In Heaven» ալբոմից։ Այն թողարկվել է որպես սինգլ 1996 թվականին և ներառել է, բացի օրիգինալից, նաև տարբեր ռեմիքսներ։ Երգի հեղինակներն են Ֆրեդի Մերկուրին և Ռոջեր Թեյլորը։ Դա Queen-ի այն մի քանի երգերից է, որոնք ձայնագրվել են «Innuendo»-ի սեսիաներից հետո։ «You Don’t Fool Me»-ն մեծ հաջողության է հասել Իտալիայի հիթ-շքերթներում։
«You Don’t Fool Me»-ն Made in Heaven ալբոմի համար ձայնագրված վերջին և ամենատարօրինակ երգերից է։ Իր կայքում Բրայան Մեյը պատմում է, որ Դևիդ Ռիչարդսը՝ խմբի պրոդյուսերը, գրեթե միանձնորեն, մասնիկներով հավաքելով երգը, որի բառերը գրել է Մերկուրին մահվանից մի քիչ ժամանակ առաջ։ Մեյը ասում է, որ մինչև Ռիչարդսի կատարած աշխատանքը, ոչ ոք անգամ չէր մտածում երգի մասին։ Այնուամենայնիվ, կազմելով և մշակելով երգը, Ռիչարդսը ներկայացրել է այն խմբի մնացած անդամներին։ Դրանից հետո Բրայան Մեյը, Ռոջեր Թեյլորը և Ջոն Դիքոնն ավելացրել են գործիքային մասերը և բեք վոկալ են ձայնագրել։ Նրանք զարմանքով էին լսում ավարտված աշխատանքը, որը գրվել է զրոյից։ Երգի ոճը հիշեցնում է Queen-ի 1982 թվականի Hot Space ալբոմը, դրա մասին պատմվում է Greatest Hits III ալբոմում։
Տեսահոլովակի գործողությունը տեղի է ունենում գիշերային ակումբում․ ոմն մեկը հանկարծ հանդիպում է իր նախկին սիրո առարկային և հիշում է նրանց հարաբերություններից տարբեր պահեր։ Հնարավոր է, որ երգի թեման լինի այն պատմության շարունակությունը, որը «Play the Game» և «It's a Hard Life» երգերի հիմքում է ընկած։